Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Մարդկանց դուր գալու 6 կանոն. fact.am

Մարդկանց դուր գալու 6 կանոն. fact.am

Դեյլ Քարնեգին իր «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գրքում ներկայացրել է այնպիսի պարզ կանոններ, որոնց կատարումը մարդկանց թույլ է տալիս հեշտությամբ շփվել նոր միջավայրում և ձեռք բերել ընկերներ:

 

Քարնեգին արդյունավետ շփման հիմքում դնում էր անկեղծ հետաքրքրվածությունը միմյանց նկատմամբ:

 

  1. Անկեղծորեն հետաքրքրվե՛ք ուրիշներով: Եթե ցանկանում եք բարեկամներ ձեռք բերել  մարդկանց ողջունեք ուրախությամբ և խանդավառությամբ: Հիշե՛ք մարդիկ հետաքրքրվում են մեզանով այն ժամանակ, երբ մենք ենք նրանցով հետաքրքրվում:

  2. Ժպտացե՛ք: Լավ տպավորություն  թողնելու ամենապարզ միջոցը ժպիտն է: Այն ասում է . «Դուք ինձ դուր եք գալիս: Դուք երջանկացնում եք ինձ: Ես ուրախ եմ ձեզ տեսնել»:  Ողջունեք ձեր բարեկամներին ժպիտով և յուրաքանչյուր ձեռքսեղմումի մեջ դրեք ձեր հոգին: Հիշե՛ք, ժպիտը մի ակնթարթ է տևում, բայց հիշողության մեջ մնում է հավերժ:

  3. Հիշե՛ք, որ մարդու անունն ամենակարևոր բանն է՝ ցանկացած լեզվով:  

  4. Եղե՛ք լավ ունկնդիր: Տվեք այնպիսի հարցեր, որոնց պատասխանելը դիմացինին հաճելի կլինի: Խրախուսեք նրան, որ պատմի իր և իր նվաճումների մասին:

  5. Խոսեք այն մասին, ինչը հետաքրքիր է ձեր զրուցակցին:

  6. Ներշնչեք ձեր զրուցակցին իր նշանակալիության գիտակցությունը և արեք այդ անկեղծորեն: Ցանկանում եք, որ ձեր իսկական արժանիքները գնահատվեն: Ցանկանում եք գիտակցել, որ ձեր փոքրիկ աշխարհում կարևոր նշանակություն ունեք: Մենք բոլորս էլ ցանկանում ենք: Այդ պատճառով էլ պետք է հետևեք ոսկե կանոնին և դիմացինին տաք այն, ինչ որ կուզենայիք ստանալ:

 

Սկզբնաղբյուր. fact.am
Լուսանկարը. fact.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ